Այսօր: Երկուշաբթի, 17 Հունվարի 2022թ.
Մեծավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 23-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 23-Ա


Զեկ. ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286-ն որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը, Մեծավան համայնքի ավագանին` 

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Տալ համաձայնություն Մեծավան համայնքի վարչական տարածքում՝  Մեծավան գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  06-074-0249-0021 ծածկագրով 27,66996 հա վարելահող, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 166019 ՀՀ դրամ  25 տարի ժամկետով և  Ձյունաշող գյուղում 06-064-0118-0036 ծածկագրով 50.972 հա խոտհարք, տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 150000 ՀՀ դրամ  10 տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել վարձակալության:
2. Մրցույթի մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ, նախավճարի  և նվազագույն քայլի չափը  մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
3. Համայնքի ղեկավարին` ապահովել վարձակալության իրավունքով տրամադրվող հողամասի հայտարարության հրապարակային ծանուցումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Մեծավան, Զ.Անդրանիկի 2
(093)024287
metsavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner