Այսօր: Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2021թ.
Մեծավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 60-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 60-Ա


Զեկ. ՀԱՅԱՐՓԻ ՔԱՉԱԿՈՒԼՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  18-րդ հոդվածի 1-ինմասի 7-րդկետին, «Նորմատիվ իրավական ակտերի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին, Մեծավան համայնքի ավագանու  2018 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծավան համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված   սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ  46-Ա  որոշմանը համապատասխան, հիմք ընդունելով ստացված դիմումները և համայնքի զոհված զինծառայողների, զինծառայողների  ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկող հանձնաժողովի եզրակացությունները՝  Մեծավան համայնքի ավագանին

 ՈՐՈՇՈՒՄ Է․

1. Բավարարել համայնքի  բնակիչների դիմումները և համայնքի բյուջեից նրանց ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն հավելվածի։
 2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին  վճարել հատկացված գումարները:
 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՅԱՐՓԻ ՔԱՉԱԿՈՒԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Մեծավան, Զ.Անդրանիկի 2
(093)024287
metsavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner