Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ 
ՄԵԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծավան համայնք
ՀՀ, Լոռու մարզ, գ.Մեծավան, (096)440261, metsavan.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 230-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 101. հոդվածի 3-րդ կետով և «Տեղական ինքանակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43. և 77. հոդվածներով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ժուլվեր Սարիբեկի, Մարգարիտ Կոտլեբի, Արմեն Ժուլվերի և Արմենուհի Ժուլվերի Կիրակոսյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքվ պատկանող հողամասից/վկայական N577190 տրված 24.05.2002թ./ 2019թվականի մայիսի 29-ին հրաժարվելու մասին դիմումը՝ 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

 

  1. Քաղաքացիներ Ժուլվեր Սարիբեկի, Մարգարիտ Կոտլեբի, Արմեն Ժուլվերի և Արմենուհի Ժուլվերի Կիրակոսյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 06-074-210-85 կադաստրային ծածկագրում գտնվող 0.3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (վարելահող) ճանաչել համայնքային սեփականություն:
  2. Աշխատակազմի քարտուղարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով՝ 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Տաշիրի տարածքային ստորաբաժանում:
  3. Աշխատակազմի քարտուղարին՝ հողամասի նկատմամբ իրավունք հաստատող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՍԵՐՅՈԺԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Մեծավան