Այսօր: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2019թ.
Մեծավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.06.19 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

 

Մեծավան  համայնքի  ավագանու  արտահերթ նիստի վերաբերյալ

 

Համայնքը

Միջոցառման անվանումը

Օրը

Ժամը

Անցկացման վայրը

Մեծավան

Ավագանու արտահերթ  նիստ

07.06.2019թ.

11-00

Մեծավանի համայնքապետարան

 

 

29.05.19 Հայրենասիրական միջոցառում սահմանային ուղեկալում

Առաջին հանրապետության ստեղծման տոնակատարությունը Լոռու մարզի Մեծավան համայնքում նշվեց մոտակա սահմանային N ուղեկալում: Համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին զինվորներ, ներկայացուցիչներ համայնքից և Մեծավանի մշակույթի կենտրոնի <<Ալաշկերտ>> համույթը: Ողջյունի և շնորհավորանքի խոսքերից հետո հայրենասիրական երգերի և պարերի գեղեցիկ կատարմամբ աչքի ընկավ <<Ալաշկերտ>> համույթը՝ շնորհալի Ռոբերտ և Լարիսա Աբրահամյանների ղեկավարությամբ: Տպավորիչ միջոցառումը երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ:

27.05.19 Մեծավանցի երիտասարդները աշխարհի չեմպիոններ
Ուժային մարզաձևերը վերջին տարիներին մեծ առաջընթաց ապրեցին Մեծավան գյուղում՝ շնորհիվ մարզիչ և մարզիկ Արտյոմ Սոլոյանի: Նա գրանցված է <<Դյուցազնագրքում>> և  <<Գինեսի ռեկորդներ գրքում>>: Արդեն զգալի հաջողության են հասել նրա սաները: 2019թվականի մայիսի 16-19-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի ունեցավ պաուերլիֆտինգի/ուժային եռամարտ/ աշխարհի առաջնությունը ըստ տարիքային խմբերի:  Փայլուն ելույթ ունեցավ Հայաստանի հավաքականը, հավաքականի կազմում իրենց գերազանց դրսևորեցին Մեծավանցի մարզիկները:  Նրանցից աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի արժանացան Արթուր Առաքելյանը և Սամվել Հարությունյանը, իսկ նրանց մարզիչ Արտյոմ Սոլոյանը դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն: Մեծավանում արժանիորեն ... Մանրամասն
23.03.19 Համապետական շաբաթօրյակ Մեծավան համայնքում

Այսօր՝ մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին ընդառաջ՝ Մեծավան համայնքն ու համայնքապետարանն իրականացնում են Մեծավանի համայնքապետարանի, դպրոցների, մանկապարտեզի, Արվեստի դպրոցի, Առողջության կենտրոնի, Մշակույթի տան  և ամբողջ համայնքի տարածքի մաքրում: 

05.03.19 Կյոկուշին-կան մարտարվեստի Հայաստանի ներկայացուցիչները Թեհրանում

Սույն թվականի փետրվարի 28-ին  Պարսկաստանի Թեհրան քաղաքում տեղի ունեցավ «Պարսկաստանի միջազգային առաջնություն» կարատեի մրցաշարը, որին իրեն մասնակցությունն են ունեցել  աշխարհի  13 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Մեր մարզիկներն իրենց փայլուն մասնակցությամբ  գրավեցին I տեղ՝ Արթուր Մովսեսյան, II տեղ՝ Դավիթ Դոլմազյան և III տեղերը՝ Ահարոն Կիրակոսյան և Նարեկ Անախասյան:  Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է Մեծավանի բնակիչ, շիհան Սևակ Սերոբյանին և իր գլխավորած թիմին՝ մաղթելով առավել մեծ հաղթանակներ: 

05.03.19 Մեծավանի բնակիչը սպորտում կրկին առաջատար

Հայաստանի Պաուերլիֆտինգի հավաքականը  սույն թվականի փետրվարի 24-ին Վրաստանում կայացած  «Georgian Power»  Միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը՝ ստանալով ոսկե մեդալներ: Մեծավանի համայանքապետարանը շնորհավորում է Մեծավանի բնակիչ Արտյում Սոլոյանին և իր գլխավորած թիմին արժանի հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նոր նվաճումներ սպորտի ոլորտում:

14.02.19 Տեառնընդառաջի նախատոնակ Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցում
Մեծավանի Սուրբ Գևորգ Եկեղեցում, ձեռամբ Տեր Ներսես քահանա Ղալայանի,  կատարվեց Տյառնընդառաջի (Տրընդեզ, Տիրոջն ընդառաջ ) նախատոնակը, որն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվեց Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս ծագերը: Ապա եկեղեցու բակում վառվեց խարույկը, և թեպետ, խարույկ վառելը քրիստոնեական արմատներ չունի, սակայն Տյառնընդառաջի խարույկը վառվում է եկեղեցու կանթեղներից վերցված կրակով` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Եկեղեցու բակի խարույկը ժողովրդական ավանդույթ է, և ժողովրդի մեջ մինչ օրս կարծիք կա, որ այդ կերպ մարդիկ իրենցից վանում են չար ուժերին, վառվող խարույկը մաքրագործում և երջանկություն է բերում ընտանեկան կյանք, իսկ հայ աղջիկներն ու ... Մանրամասն
28.11.18 Մեծավան համայնքի բնակիչը Եվրոպայի Պաուրելիֆտինգի առաջնությունում առաջատար

Սույն թվականի նոյեմբերի 15-18-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) առաջնությունը, որտեղ Հայաստանի Պաուերլիֆտինգի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է  առաջին տեղը:

Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է համայնքի բնակիչ, Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամ, մարզիչ  Արտյոմ Սոլոյանին և նրա սաներին ձեռք բերած հաղթանակի համար՝ մաղթելով հաջողություն և նոր հաղթանակներ: 

1 2 3 4 5 6


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Մեծավան, Զ.Անդրանիկի 2

(096)440261

metsavan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner