Այսօր: Շաբաթ, 24 Օգոստոսի 2019թ.
Մեծավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.07.19 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

Մեծավան համայնքի ավագանու հերթական նիստի վերաբերյալ

 

Համայնքը

Միջոցառման անվանումը

Օրը

Ժամը

Անցկացման վայրը

Մեծավան

Ավագանու հերթական նիստ

09.07.2019թ.

11-00

Մեծավանի համայնքապետարան

 

06.06.19 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

 

Մեծավան  համայնքի  ավագանու  արտահերթ նիստի վերաբերյալ

 

Համայնքը

Միջոցառման անվանումը

Օրը

Ժամը

Անցկացման վայրը

Մեծավան

Ավագանու արտահերթ  նիստ

07.06.2019թ.

11-00

Մեծավանի համայնքապետարան

 

 

29.05.19 Հայրենասիրական միջոցառում սահմանային ուղեկալում

Առաջին հանրապետության ստեղծման տոնակատարությունը Լոռու մարզի Մեծավան համայնքում նշվեց մոտակա սահմանային N ուղեկալում: Համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին զինվորներ, ներկայացուցիչներ համայնքից և Մեծավանի մշակույթի կենտրոնի <<Ալաշկերտ>> համույթը: Ողջյունի և շնորհավորանքի խոսքերից հետո հայրենասիրական երգերի և պարերի գեղեցիկ կատարմամբ աչքի ընկավ <<Ալաշկերտ>> համույթը՝ շնորհալի Ռոբերտ և Լարիսա Աբրահամյանների ղեկավարությամբ: Տպավորիչ միջոցառումը երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ:

27.05.19 Մեծավանցի երիտասարդները աշխարհի չեմպիոններ
Ուժային մարզաձևերը վերջին տարիներին մեծ առաջընթաց ապրեցին Մեծավան գյուղում՝ շնորհիվ մարզիչ և մարզիկ Արտյոմ Սոլոյանի: Նա գրանցված է <<Դյուցազնագրքում>> և  <<Գինեսի ռեկորդներ գրքում>>: Արդեն զգալի հաջողության են հասել նրա սաները: 2019թվականի մայիսի 16-19-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի ունեցավ պաուերլիֆտինգի/ուժային եռամարտ/ աշխարհի առաջնությունը ըստ տարիքային խմբերի:  Փայլուն ելույթ ունեցավ Հայաստանի հավաքականը, հավաքականի կազմում իրենց գերազանց դրսևորեցին Մեծավանցի մարզիկները:  Նրանցից աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի արժանացան Արթուր Առաքելյանը և Սամվել Հարությունյանը, իսկ նրանց մարզիչ Արտյոմ Սոլոյանը դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն: Մեծավանում արժանիորեն ... Մանրամասն
23.03.19 Համապետական շաբաթօրյակ Մեծավան համայնքում

Այսօր՝ մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին ընդառաջ՝ Մեծավան համայնքն ու համայնքապետարանն իրականացնում են Մեծավանի համայնքապետարանի, դպրոցների, մանկապարտեզի, Արվեստի դպրոցի, Առողջության կենտրոնի, Մշակույթի տան  և ամբողջ համայնքի տարածքի մաքրում: 

05.03.19 Կյոկուշին-կան մարտարվեստի Հայաստանի ներկայացուցիչները Թեհրանում

Սույն թվականի փետրվարի 28-ին  Պարսկաստանի Թեհրան քաղաքում տեղի ունեցավ «Պարսկաստանի միջազգային առաջնություն» կարատեի մրցաշարը, որին իրեն մասնակցությունն են ունեցել  աշխարհի  13 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Մեր մարզիկներն իրենց փայլուն մասնակցությամբ  գրավեցին I տեղ՝ Արթուր Մովսեսյան, II տեղ՝ Դավիթ Դոլմազյան և III տեղերը՝ Ահարոն Կիրակոսյան և Նարեկ Անախասյան:  Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է Մեծավանի բնակիչ, շիհան Սևակ Սերոբյանին և իր գլխավորած թիմին՝ մաղթելով առավել մեծ հաղթանակներ: 

05.03.19 Մեծավանի բնակիչը սպորտում կրկին առաջատար

Հայաստանի Պաուերլիֆտինգի հավաքականը  սույն թվականի փետրվարի 24-ին Վրաստանում կայացած  «Georgian Power»  Միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը՝ ստանալով ոսկե մեդալներ: Մեծավանի համայանքապետարանը շնորհավորում է Մեծավանի բնակիչ Արտյում Սոլոյանին և իր գլխավորած թիմին արժանի հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նոր նվաճումներ սպորտի ոլորտում:

14.02.19 Տեառնընդառաջի նախատոնակ Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցում
Մեծավանի Սուրբ Գևորգ Եկեղեցում, ձեռամբ Տեր Ներսես քահանա Ղալայանի,  կատարվեց Տյառնընդառաջի (Տրընդեզ, Տիրոջն ընդառաջ ) նախատոնակը, որն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվեց Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս ծագերը: Ապա եկեղեցու բակում վառվեց խարույկը, և թեպետ, խարույկ վառելը քրիստոնեական արմատներ չունի, սակայն Տյառնընդառաջի խարույկը վառվում է եկեղեցու կանթեղներից վերցված կրակով` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Եկեղեցու բակի խարույկը ժողովրդական ավանդույթ է, և ժողովրդի մեջ մինչ օրս կարծիք կա, որ այդ կերպ մարդիկ իրենցից վանում են չար ուժերին, վառվող խարույկը մաքրագործում և երջանկություն է բերում ընտանեկան կյանք, իսկ հայ աղջիկներն ու ... Մանրամասն
1 2 3 4 5 6


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Մեծավան, Զ.Անդրանիկի 2

(096)440261

metsavan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner