Այսօր: Երկուշաբթի, 24 Հունիսի 2019թ.
Մեծավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.03.22 Մեծավան
Մեծավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Գյուղը հյուսիսից և արևելքից շրջապատված է Վիրահայոց լեռներով, որի “Գևո սար” կոչվող լանջին էլ տեղադրված է : Արևմուտքից շրջապատված է Ջավախքի լեռնալանջերով, իսկ հարավարևմտյան և հարավային մասերով հոսում է Ձորագետի խոշոր վտակ Տաշիրը: Հյուսիսից սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը, արևելքից` Ձորամուտ գյուղական համայնքին, հարավ-արևելքից` Միխայլովկա գյուղական համայնքին , հարավից Տաշիր քաղաքային համայնքին, հարավ-արևմուտքից` Դաշտադեմ գյուղական համայնքին, արևմուտքից` Ձյունաշող գյուղական համայնքին: Ցուցանակը նշում է` “Մեծավան”, բայց բոլորին այն հայտնի է իր նախկին անվամբ` “Շահնազար”։ Ըստ ստուգաբանության` “Շահնազար” ... Մանրամասն
06.06.19 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

 

Մեծավան  համայնքի  ավագանու  արտահերթ նիստի վերաբերյալ

 

Համայնքը

Միջոցառման անվանումը

Օրը

Ժամը

Անցկացման վայրը

Մեծավան

Ավագանու արտահերթ  նիստ

07.06.2019թ.

11-00

Մեծավանի համայնքապետարան

 

 

29.05.19 Հայրենասիրական միջոցառում սահմանային ուղեկալում

Առաջին հանրապետության ստեղծման տոնակատարությունը Լոռու մարզի Մեծավան համայնքում նշվեց մոտակա սահմանային N ուղեկալում: Համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին զինվորներ, ներկայացուցիչներ համայնքից և Մեծավանի մշակույթի կենտրոնի <<Ալաշկերտ>> համույթը: Ողջյունի և շնորհավորանքի խոսքերից հետո հայրենասիրական երգերի և պարերի գեղեցիկ կատարմամբ աչքի ընկավ <<Ալաշկերտ>> համույթը՝ շնորհալի Ռոբերտ և Լարիսա Աբրահամյանների ղեկավարությամբ: Տպավորիչ միջոցառումը երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ:

27.05.19 Մեծավանցի երիտասարդները աշխարհի չեմպիոններ
Ուժային մարզաձևերը վերջին տարիներին մեծ առաջընթաց ապրեցին Մեծավան գյուղում՝ շնորհիվ մարզիչ և մարզիկ Արտյոմ Սոլոյանի: Նա գրանցված է <<Դյուցազնագրքում>> և  <<Գինեսի ռեկորդներ գրքում>>: Արդեն զգալի հաջողության են հասել նրա սաները: 2019թվականի մայիսի 16-19-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի ունեցավ պաուերլիֆտինգի/ուժային եռամարտ/ աշխարհի առաջնությունը ըստ տարիքային խմբերի:  Փայլուն ելույթ ունեցավ Հայաստանի հավաքականը, հավաքականի կազմում իրենց գերազանց դրսևորեցին Մեծավանցի մարզիկները:  Նրանցից աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի արժանացան Արթուր Առաքելյանը և Սամվել Հարությունյանը, իսկ նրանց մարզիչ Արտյոմ Սոլոյանը դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն: Մեծավանում արժանիորեն ... Մանրամասն
23.03.19 Համապետական շաբաթօրյակ Մեծավան համայնքում

Այսօր՝ մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին ընդառաջ՝ Մեծավան համայնքն ու համայնքապետարանն իրականացնում են Մեծավանի համայնքապետարանի, դպրոցների, մանկապարտեզի, Արվեստի դպրոցի, Առողջության կենտրոնի, Մշակույթի տան  և ամբողջ համայնքի տարածքի մաքրում: 

05.03.19 Կյոկուշին-կան մարտարվեստի Հայաստանի ներկայացուցիչները Թեհրանում

Սույն թվականի փետրվարի 28-ին  Պարսկաստանի Թեհրան քաղաքում տեղի ունեցավ «Պարսկաստանի միջազգային առաջնություն» կարատեի մրցաշարը, որին իրեն մասնակցությունն են ունեցել  աշխարհի  13 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Մեր մարզիկներն իրենց փայլուն մասնակցությամբ  գրավեցին I տեղ՝ Արթուր Մովսեսյան, II տեղ՝ Դավիթ Դոլմազյան և III տեղերը՝ Ահարոն Կիրակոսյան և Նարեկ Անախասյան:  Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է Մեծավանի բնակիչ, շիհան Սևակ Սերոբյանին և իր գլխավորած թիմին՝ մաղթելով առավել մեծ հաղթանակներ: 

05.03.19 Մեծավանի բնակիչը սպորտում կրկին առաջատար

Հայաստանի Պաուերլիֆտինգի հավաքականը  սույն թվականի փետրվարի 24-ին Վրաստանում կայացած  «Georgian Power»  Միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը՝ ստանալով ոսկե մեդալներ: Մեծավանի համայանքապետարանը շնորհավորում է Մեծավանի բնակիչ Արտյում Սոլոյանին և իր գլխավորած թիմին արժանի հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նոր նվաճումներ սպորտի ոլորտում:

14.02.19 Տեառնընդառաջի նախատոնակ Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցում
Մեծավանի Սուրբ Գևորգ Եկեղեցում, ձեռամբ Տեր Ներսես քահանա Ղալայանի,  կատարվեց Տյառնընդառաջի (Տրընդեզ, Տիրոջն ընդառաջ ) նախատոնակը, որն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվեց Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս ծագերը: Ապա եկեղեցու բակում վառվեց խարույկը, և թեպետ, խարույկ վառելը քրիստոնեական արմատներ չունի, սակայն Տյառնընդառաջի խարույկը վառվում է եկեղեցու կանթեղներից վերցված կրակով` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Եկեղեցու բակի խարույկը ժողովրդական ավանդույթ է, և ժողովրդի մեջ մինչ օրս կարծիք կա, որ այդ կերպ մարդիկ իրենցից վանում են չար ուժերին, վառվող խարույկը մաքրագործում և երջանկություն է բերում ընտանեկան կյանք, իսկ հայ աղջիկներն ու ... Մանրամասն
28.11.18 Մեծավան համայնքի բնակիչը Եվրոպայի Պաուրելիֆտինգի առաջնությունում առաջատար

Սույն թվականի նոյեմբերի 15-18-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) առաջնությունը, որտեղ Հայաստանի Պաուերլիֆտինգի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է  առաջին տեղը:

Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է համայնքի բնակիչ, Հայաստանի Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամ, մարզիչ  Արտյոմ Սոլոյանին և նրա սաներին ձեռք բերած հաղթանակի համար՝ մաղթելով հաջողություն և նոր հաղթանակներ: 

23.11.18 Մեծավան համայնքի բնակիչ Սևակ Սերոբյանն աշխարհում ամենաերիտասարդ , իսկ Հայաստանում՝ միակ հանիշն է
Սույն թվականի նոյեմբերի 16-20-ը  Հայաստանի Կիոկուշին-կան կարատեի ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանի հրավերով Հայաստան է ժամանել  Կիոկուշին-կան  կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 9-րդ դան, կոնտակտ ոճի, Կիոկուշին-կան կարատեի հիմնադիր, լեգենդար  Օյամա Մասուտացույի աշակերտ, աշխարհահռչակ Հաթսուո  Ռոյաման իր սաների՝ աշխարհի և Ճապոնիայի չեմպիոն Յութա Ինոուեի (3-րդ դան) և Ճապոնիայի բազմակի չեմպիոն Օզեկի Տակամասայի (3-րդ դան) հետ:Նոյեմբերի 18-ին տեղի ունեցած սեմինարի ընթացքում աշխարհահռչակ Հաթսու Ռոյաման Հայաստանի Կիոկուշին-կան կարատեի ֆեդերացիայի նախագահ Սևակ Սերոբյանին շնորհեց հանշի կոչում:Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է Սևակ Սերոբյանին՝ մաղթելով նոր վերելքներ ... Մանրամասն
1 2 3 4 5


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Մեծավան, Զ.Անդրանիկի 2

(096)440261

metsavan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ ՀՎՀՀ 06954147
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner