06.12.19
Մեծավանցի մարզիկները նորից չեմպիոններ
|
2019թվականի մրցաշրջանը շատ հաջող էր մեծավանցի մարզիկների համար։ Մասնավորապես ս/թ նոյեմբերի 21-24-ը Լեհաստանում տեղի ունեցած ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությունում Արտյոմ Սոլոյանը, Արթուր Առաքելյանը և Համլետ Տոնոյանը դարձան եվրոպայի չեմպիոներ, իսկ Սամվել Հարությունյանը՝ արծաթե մեդալակիր։ Արտյոմ Սոլոյանը ստացած մեդալին ավելացրեց նաև Եվրոպայի գավաթը։ Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը դաձյալ Լեհաստանում կայացած Աշխարհի առաջնությունում Արտյոմ Սոլոյանը, Արթուր Առաքելյանը, Համլետ Տոնոյանը և Սամվել Հարությունյանը ուժային եռամարտի աշխարհի չեմպիոներ դարձան։ Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում և նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ է մաղթում համայնքի հպարտություն դարձած մարզիկներին։
|
|
08.11.19
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հայտնում ենք այն մասին, որ 2019թվականի նոյեմբերի 15-ին ժամը 12-00-ին Մեծավան համայնքում տեղի կունենա մեծ միջոցառում նվիրված Շահնազար-Մեծավան գյուղի 200-ամյակին։ Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվելու միջոցառմանը։
|
|
08.10.19
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Մեծավան համայնքի ավագանու հերթական նիստի վերաբերյալ Համայնքը | Միջոցառման անվանումը | Օրը | Ժամը | Անցկացման վայրը | Մեծավան | Ավագանու հերթական նիստ | 14․10.2019թ. | 14-00 | Մեծավանի համայնքապետարան Գ․Մեծավան Զ․Անդրանիկի 2 |
|
|
06.06.19
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Մեծավան համայնքի ավագանու արտահերթ նիստի վերաբերյալ Համայնքը | Միջոցառման անվանումը | Օրը | Ժամը | Անցկացման վայրը | Մեծավան | Ավագանու արտահերթ նիստ | 07.06.2019թ. | 11-00 | Մեծավանի համայնքապետարան |
|
|
29.05.19
Հայրենասիրական միջոցառում սահմանային ուղեկալում
|
Առաջին հանրապետության ստեղծման տոնակատարությունը Լոռու մարզի Մեծավան համայնքում նշվեց մոտակա սահմանային N ուղեկալում: Համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին զինվորներ, ներկայացուցիչներ համայնքից և Մեծավանի մշակույթի կենտրոնի <<Ալաշկերտ>> համույթը: Ողջյունի և շնորհավորանքի խոսքերից հետո հայրենասիրական երգերի և պարերի գեղեցիկ կատարմամբ աչքի ընկավ <<Ալաշկերտ>> համույթը՝ շնորհալի Ռոբերտ և Լարիսա Աբրահամյանների ղեկավարությամբ: Տպավորիչ միջոցառումը երկար կմնա մասնակիցների հիշողության մեջ:
|
|
27.05.19
Մեծավանցի երիտասարդները աշխարհի չեմպիոններ
|
Ուժային մարզաձևերը վերջին տարիներին մեծ առաջընթաց ապրեցին Մեծավան գյուղում՝ շնորհիվ մարզիչ և մարզիկ Արտյոմ Սոլոյանի: Նա գրանցված է <<Դյուցազնագրքում>> և <<Գինեսի ռեկորդներ գրքում>>: Արդեն զգալի հաջողության են հասել նրա սաները: 2019թվականի մայիսի 16-19-ը Ուկրաինայի Լուցկ քաղաքում տեղի ունեցավ պաուերլիֆտինգի/ուժային եռամարտ/ աշխարհի առաջնությունը ըստ տարիքային խմբերի: Փայլուն ելույթ ունեցավ Հայաստանի հավաքականը, հավաքականի կազմում իրենց գերազանց դրսևորեցին Մեծավանցի մարզիկները: Նրանցից աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի արժանացան Արթուր Առաքելյանը և Սամվել Հարությունյանը, իսկ նրանց մարզիչ Արտյոմ Սոլոյանը դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն: Մեծավանում արժանիորեն ...
Մանրամասն |
|
23.03.19
Համապետական շաբաթօրյակ Մեծավան համայնքում
|
Այսօր՝ մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին ընդառաջ՝ Մեծավան համայնքն ու համայնքապետարանն իրականացնում են Մեծավանի համայնքապետարանի, դպրոցների, մանկապարտեզի, Արվեստի դպրոցի, Առողջության կենտրոնի, Մշակույթի տան և ամբողջ համայնքի տարածքի մաքրում:
|
|
05.03.19
Կյոկուշին-կան մարտարվեստի Հայաստանի ներկայացուցիչները Թեհրանում
|
Սույն թվականի փետրվարի 28-ին Պարսկաստանի Թեհրան քաղաքում տեղի ունեցավ «Պարսկաստանի միջազգային առաջնություն» կարատեի մրցաշարը, որին իրեն մասնակցությունն են ունեցել աշխարհի 13 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Մեր մարզիկներն իրենց փայլուն մասնակցությամբ գրավեցին I տեղ՝ Արթուր Մովսեսյան, II տեղ՝ Դավիթ Դոլմազյան և III տեղերը՝ Ահարոն Կիրակոսյան և Նարեկ Անախասյան: Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է Մեծավանի բնակիչ, շիհան Սևակ Սերոբյանին և իր գլխավորած թիմին՝ մաղթելով առավել մեծ հաղթանակներ:
|
|
1 2 3 4 5 6 |