Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2019թ.
Մեծավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.03.22 Մեծավան
Մեծավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Գյուղը հյուսիսից և արևելքից շրջապատված է Վիրահայոց լեռներով, որի “Գևո սար” կոչվող լանջին էլ տեղադրված է : Արևմուտքից շրջապատված է Ջավախքի լեռնալանջերով, իսկ հարավարևմտյան և հարավային մասերով հոսում է Ձորագետի խոշոր վտակ Տաշիրը: Հյուսիսից սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը, արևելքից` Ձորամուտ գյուղական համայնքին, հարավ-արևելքից` Միխայլովկա գյուղական համայնքին , հարավից Տաշիր քաղաքային համայնքին, հարավ-արևմուտքից` Դաշտադեմ գյուղական համայնքին, արևմուտքից` Ձյունաշող գյուղական համայնքին: Ցուցանակը նշում է` “Մեծավան”, բայց բոլորին այն հայտնի է իր նախկին անվամբ` “Շահնազար”։ Ըստ ստուգաբանության` “Շահնազար” ... Մանրամասն
23.03.19 Համապետական շաբաթօրյակ Մեծավան համայնքում

Այսօր՝ մարտի 23-ի համապետական շաբաթօրյակին ընդառաջ՝ Մեծավան համայնքն ու համայնքապետարանն իրականացնում են Մեծավանի համայնքապետարանի, դպրոցների, մանկապարտեզի, Արվեստի դպրոցի, Առողջության կենտրոնի, Մշակույթի տան  և ամբողջ համայնքի տարածքի մաքրում: 

05.03.19 Կյոկուշին-կան մարտարվեստի Հայաստանի ներկայացուցիչները Թեհրանում

Սույն թվականի փետրվարի 28-ին  Պարսկաստանի Թեհրան քաղաքում տեղի ունեցավ «Պարսկաստանի միջազգային առաջնություն» կարատեի մրցաշարը, որին իրեն մասնակցությունն են ունեցել  աշխարհի  13 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Մեր մարզիկներն իրենց փայլուն մասնակցությամբ  գրավեցին I տեղ՝ Արթուր Մովսեսյան, II տեղ՝ Դավիթ Դոլմազյան և III տեղերը՝ Ահարոն Կիրակոսյան և Նարեկ Անախասյան:  Մեծավանի համայնքապետարանը շնորհավորում է Մեծավանի բնակիչ, շիհան Սևակ Սերոբյանին և իր գլխավորած թիմին՝ մաղթելով առավել մեծ հաղթանակներ: 

05.03.19 Մեծավանի բնակիչը սպորտում կրկին առաջատար

Հայաստանի Պաուերլիֆտինգի հավաքականը  սույն թվականի փետրվարի 24-ին Վրաստանում կայացած  «Georgian Power»  Միջազգային մրցաշարում գրավել է առաջին տեղը՝ ստանալով ոսկե մեդալներ: Մեծավանի համայանքապետարանը շնորհավորում է Մեծավանի բնակիչ Արտյում Սոլոյանին և իր գլխավորած թիմին արժանի հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նոր նվաճումներ սպորտի ոլորտում:

14.02.19 Տեառնընդառաջի նախատոնակ Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցում
Մեծավանի Սուրբ Գևորգ Եկեղեցում, ձեռամբ Տեր Ներսես քահանա Ղալայանի,  կատարվեց Տյառնընդառաջի (Տրընդեզ, Տիրոջն ընդառաջ ) նախատոնակը, որն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվեց Անդաստանի կարգ, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս ծագերը: Ապա եկեղեցու բակում վառվեց խարույկը, և թեպետ, խարույկ վառելը քրիստոնեական արմատներ չունի, սակայն Տյառնընդառաջի խարույկը վառվում է եկեղեցու կանթեղներից վերցված կրակով` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Եկեղեցու բակի խարույկը ժողովրդական ավանդույթ է, և ժողովրդի մեջ մինչ օրս կարծիք կա, որ այդ կերպ մարդիկ իրենցից վանում են չար ուժերին, վառվող խարույկը մաքրագործում և երջանկություն է բերում ընտանեկան կյանք, իսկ հայ աղջիկներն ու ... Մանրամասն
1


Բոլորը
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Մեծավան, Զ.Անդրանիկի 2

(096)440261

metsavan.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ ՀՎՀՀ 06954147
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner