Այսօր: Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022թ.
Մեծավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հ. Քաչակուլյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/04/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/04/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մեծավան համայնքի հարգելի բնակիչներ,

Եկեք միասին խթանենք համայնքի սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանն ուղղված մեր ջանքերը: 

Համայնքներում համավարակի հետևանքները տնտեսական զարգացման միջոցառումներով հաղթահարելու, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով՝ Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ֆինանսավորմամբ հիմնվել է դրամաշնորհային հիմնադրամ: 

Հիմնադրամի համակարգողների՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) կողմից հայտարարվել է համավարակի (COVID 19-ի) հետևանքները մեղմելուն ուղղված դրամաշնորհային ծրագրերի մրցույթ ՀՀ խոշորացվածհամայնքների համար: 

Մրցույթին կարող են մասնակցելհամայնքապետարաններըև/կամ հանրային-մասնավոր միավորումները, ներառյալ՝ սկսնակներն ու անհատ ձեռնարկատերերը, ակնկալելով 5.000-20.000 եվրո, բացառիկ դեպքերում (միջհամայքային ծրագրեր)՝ մինչև 50.000 եվրո աջակցությունՈլորտների սահմանափակում չկա: 

Ծրագրերը նախատեսում են համայնքի կողմից ներդրում ծրագրի ամբողջական գումարի առնվազն 7%-ի չափով, ֆինանսական կամ բնեղեն արտահայտությամբ: 

Մեր համայնքը, կարևորելով ձեռներեցությանն աջակցելու անհրաժեշտությունը, հրավիրում է համայնքի ձեռներեցներին և շահագրգիռ կողմերին համատեղ մասնակցելու դրամաշնորհային մրցույթին:

Հայտադիմումի ձևը կարող եք ձեռք բերել համայնքապետարանից: Առաջարկները կարող եք ներկայացնել համայնքապետարան մինչև ս/թ ապրիլի 30-ը:

Հարգելի՛ ձեռներեցներ: Մենք պատրաստ ենք նաև հանդիպում կազմակերպել՝ ծրագրի վերաբերյալ մեր պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները Ձեզ ավելի մանրամասն ներկայացնելու համար:

Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների և խորհրդատվության համար կարող եք նաև կապ հաստատել համայնքի տնտեսական զարգացման պատասխանատու  Մելինե Սուքիասյանի հետ՝ ուղարկելով նամակ gmecavan@mail.ru էլ. հասցեին, և/կամ զանգահարելով 094343777, 043761771 հեռախոսահամարներով:

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (621.8ԿԲ)
file (279.3ԿԲ)
Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Մեծավան, Զ.Անդրանիկի 2
(093)024287
metsavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner