Այսօր: Չորեքշաբթի, 30 Նոյեմբերի 2022թ.
Մեծավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.08.22 Հայտարարություն

  2022 թվականի սեպտեմբերի 20-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում՝ (Արմավիրի մարզ)  անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային կրոսավազքի սիրողական մրցաշար:

Հայտը կարող եք ներկայացնել  մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ (էլ. հասցե՝ s.prazyan57@gmail.com

 Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, (094) 80-09-77, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00

11.07.22 Միջոցառում
Հուլիսի 10-ին, Դիլիջանի Մոնթե Մելքոնյան վարժարանում կայացավ Եվրոպական միության «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի Հայաստանում առաջին LEAD(ER)/CLLD կապերի հաստատման միջոցառումը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԶԾ ու ՊԳԿ կազմակերպությունների կողմից: Հանդիպմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ, Եվրոպական (Իսպանիա, Հունգարիա, Լատվիա) գյուղական զարգացման և LEADER/CLLD-ի միջազգային փորձագետներ, Լոռու և Տավուշի մարզերի Տեղական ակտիվ խմբերի (ՏԱԽ) անդամներ ու ներկայացուցիչներ: Հանդիպման օրակարգը ընդգրկում էր` տեղական արտադրանքի ցուցահանդես-ներկայացում, LEADER մեթոդոլոգիայի իրականացումը ... Մանրամասն
11.07.22 Հարգելի համագյուղացիներ
Այսօր, Մեծավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Վարդանյանի նախաձեռնությամբ, համայնքապետարանում կայացավ համայնքում գյուղտեխնիկաներ շահագործող վարորդների հետ հանդիպում, որի ընթացքում փոխհամաձայնությամբ սահմանվեցին 2022թվականի ընթացքում խոտհնձի աշխատանքների կատարման գները: Մասնավորապես.
Հունձ-15000 դրամ,
հավաքել-8000դրամ
կապել-150 դրամ:
28.06.22 Վեռներ Վան Գենթի և Ամալիա Վան Գենթի հետ հանդիպման վերաբերյալ
Մեծավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Վարդանյանը, ծնունդով մեծավանցի, «Ռուբենտուրս Ընդ Թրևլ» ՍՊԸ-ի տնօրեն Աելիտա Չոբանյանի միջնորդությամբ համայնքում հանդիպում է ունեցել շվեյցարիացի բարերար ամուսիններ Վեռներ Վան Գենթի և Ամալիա Վան Գենթի հետ: Վերջիններիս նպատակն է Մեծավան բնակավայրում հիմնել սեփականության իրավունքով համայնքապետարանին պատկանող հացի, հացաբուլկեղենի և խմորեղենի արտադրամաս` ապահովելով տեղում թարմ հացամթերքի արտադրությունը և աշխատատեղերի ստեղծումը, ինչպես նաև արտադրամասի տարածքում հիմնել փոքրիկ սրճարան` բնակավայրում հանդիպումների կազմակերպման հնարավորության նպատակով: Շվեյցարացի ամուսինները ունեն հայանվեր մոտեցումներ: Ամալիա Վան Գենթը ունի նաև հայերի մասին հրատարակած ... Մանրամասն
06.06.22 Մրցույթի հայտարարություն
Հարգելի՛ հայրենակիցներ,Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամն այս տարի նախաձեռնել է «Հայաստանի վարպետ» մրցույթը:Մրցույթի հիմնական նպատակը արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրահռչակումը, հանրային գիտակցության մեջ աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումն ու հեղինակության բարձրացումն է։Մրցույթի մասին մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ծրագրի կայքում՝ https://varpetarmenia.am/ :Մրցույթի մասնակից կարող են դառնալ 23 տարեկան և բարձր տարիքի վարպետները՝ Հայաստանից և Արցախից: Մրցույթի արդյունքում կորոշվեն Հայաստանի և Արցախի լավագույն վարպետները՝ 12 ոլորտներում (ոլորտի ցանկը հասանելի է կայքում), ովքեր կարժանանան ... Մանրամասն
06.06.22 Սուբսիդավորում արևային կայաններ տեղադրելու համար
Ծրագրի ընտրության չափանիշների մասին լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ՝
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմում հետևյալ հղումով՝
Դիմումները բաց կլինեն 2022 թ․ մայիսի 25-ից մինչև 2022թ․-ի հունիսի 8-ը, ժամը 18:00:
Հաջողակ դիմորդները կտեղեկացվեն ՊՀԾ-ի կողմից:
Առցանց հայտադիմումի լրացման հետ կապված դժվարություններ ունենալու, ինչպես նաև լրացուցիչ հարցերի դեպքում, կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով (+374 10) 58 05 38, (+374 91) 42 90 62 կամ կապ հաստատել հետևյալ էլ․ հասցեով՝ wfp.yerevan@wfp :
01.06.22 Մեծավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձը հունիսի 1-ի առթիվ
💠Սիրելի՛ փոքրիկներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, անհոգ ու երջանիկ մանկություն։ Մշտապես շրջապատված լինեք անհուն սիրով ու հոգատարությամբ:
🌻Ամռան առաջին օրը և բոլորիս ապագան երեխաներին են պատկանում: Ուստի փորձենք երեխաների համար այս օրը տոն դարձնել, գունավորել նրանց մանկությունը, լցնել խինդ ու ծիծաղով:✨🎉🎈✨🎉🎈✨🎉🎈🌞
 
 
19.05.22 Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր
Հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ այսօր կայացավ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային երկրորդ ընդհանուր ժողովը, որի ընթացքում բնակչությանը ներկայացվեց «Մեծավան համայնքի էներգետիկ զարգացում՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման միջոցով» ենթածրագրի առաջարկը` ՍՆՏԶ Ծրագրին մասնակցելու համար, և դրա նախապատրաստմանը ուղղված Նախաձեռնող խմբի կողմից կատարված աշխատանքը: Մասնավորապես, ներկայացվեց մասնակից բնակավայրերում անցկացված քննարկումները` ուղղված ծրագրի ընտրությանը, և ծրագրով նախատեսված համայնքային ներդրմանը: Ենթածրագրով նախատեսվում է 54 կՎտ հզորությամբ ինքնավար արևային էլեկտրակայանների ձեռքբերում։ Ենթածրագիրը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Մեծավան, Զ.Անդրանիկի 2
(093)024287
metsavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner